Բաքվում մեկնարկում է Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը

Այսօր Բաքվում մեկնարկում է Լաչինի միջանցքից այս տարվա հուլիսին ադրբեջանցի ուժայինների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը։

Ըստ ադրբեջանական APA գործակալության՝ գործը քննելու է Բաքվի զինվորական դատարանը՝ դատավոր Ջամալ Ռամազանովի նախագահությամբ։

APA-ն նշում է, որ գործով տուժող է ճանաչվել 59 անձ, այսօր կհստակեցվեն նաև գործով մեղադրյալների և 59 տուժածների անձնական տվյալները։

Խաչատրյանը առևանգվել է հուլիսի վերջին՝ Լաչինի միջանցքում տեղադրված անցակետում հենց Կարմիր խաչի մեքենայից։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, և նրա նկատմամբ «միջազգային հետախուզում է հայտարարվել»։

Բաքուն արցախցուն մի շարք ծանր հանցանքներ է վերագրել, այդ թվում՝ «1991 -ին Մեշալի գյուղի վրա զինված հարձակման համար, որի հետևանքով 25 ադրբեջանցի է սպանվել»։

Ստեփանակերտը ադրբեջանական այս մեղադրանքները կեղծ էր որակել, պնդելով՝ «Մեշալի գյուղում նման հանցագործություն չի եղել»։

Related posts

Փրկարարները վիրավոր անգղի են փրկել

Անի համայնքի օրը՝ ձեռքբերումներով ու խելահեղ տրամադրությամբ

Պակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ