Բաքուն պարզաբանման է սպասում Ռուսաստանից

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Միլլի Մեջլիսի պատգամավոր Ազեր Բադամովին Մոսկվայի օդանավակայանում ձերբակալելու մասին տեղեկությունը։ Գերատեսչությունում հաստատել են միջադեպը։

«Այո, դա իսկապես տեղի է ունեցել այսօր: Հարկ է նշել, որ պատվիրակության այցը, որի կազմում է Միլի Մեջլիսի պատգամավոր Ազեր Բադամովը, Աստրախան քաղաք կազմակերպվել է հենց Ռուսաստանի Դաշնության Աստրախանի մարզի փոխնահանգապետ-Կառավարության նախագահ Դենիս Աֆանասևի հրավերով։

Չնայած այն հանգամանքին, որ պատվիրակությունը Բաքվից մեկնել էր Մոսկվա, ռուսական կողմը, առանց որևէ նախազգուշացման կամ տեղեկատվության, Մոսկվայի օդանավակայանում ձերբակալել է պատվիրակության կազմում գտնվող պատգամավոր Ազեր Բադամովին՝ հայտարարելով, որ իրեն արգելում են մուտք գործել երկիր։ Մոսկվայի օդանավակայանում որոշ ժամանակ կալանավորվելուց հետո նրան վերադարձրել են մեր երկիր։

 

Այս կապակցությամբ ՌԴ-ում մեր դեսպանատան միջոցով անմիջապես կապ է հաստատվել ՌԴ ԱԳՆ-ի հետ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ հարցը կքննվի, սակայն այս որոշման պատճառների վերաբերյալ բացատրություն չի տվել։

Մենք ռուսական կողմի այս որոշումը համարում ենք անբարյացակամ քայլ, և սպասում ենք Ռուսաստանի պարզաբանմանն այս հարցում», – ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Related posts

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

2027-ից առողջության համընդհանուր ապահովագրությունը հասանելի կլինի ևս ավելի քան 350 հազար քաղաքացու

«Անկախ դիտորդ»․ 142 տեղամասում արձանագրվել է 213 խախտում, սակայն դրանք չեն ազդել ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա