Բաքուն «միակողմանի և անհիմն» է որակել Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված Եվրախորհրդարանի բանաձևը

Ադրբեջանի արտգործնախարարությունը միակողմանի և անհիմն է որակել երեկ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, որը կոչ է անում դադարեցնել Ադրբեջան-ԵՄ էներգետիկ գործակցությունը և հրաժարվել ցանկացած նոր համաձայնագրի կնքումից, քանի դեռ Բաքուն չի ազատել քաղբանտարկյալներին և չի բարելավել մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակը:

Խորհրատվական ուժ ունեցող բանաձևը նաև կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք մարդու իրավունքների խախտումներ են թույլ տվել։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե բանաձևը ոչ այլ ինչ է, քան Եվրոպայի մի շարք ուժերի քաղաքական պատվեր, որի նպատակը Ադրբեջանի հետ հարաբերությունները վատթարացնելն ու Եվրոպայում առկա սոցիալ-տնտեսական և քաղաքական սուր խնդիրներից ուշադրությունը շեղելն է:

«Եվս մեկ անգամ կոչ ենք անում Եվրախորհրդարանին չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին և դատական գործընթացներին»,- հավելել է Հաջիզադեն:

Related posts

Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը

Ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ այդ վստահությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու

Հայաստանում դիզվառելիքի դեֆիցիտ չկա․ Գևորգ Պապոյան