Բաքուն արձագանքել է ՀՀ ԱԱԾ-ի` 8 նոր տեղեկամատյաններ փոխանցելու մասին հայտարարությանը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության հայտարարությունը Ադրբեջանին ականների քարտեզներ ներկայացնելու մտադրության մասին։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները։

«Ադրբեջանական կողմն ակնկալում է, որ Հայաստանը կտրամադրի բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները։

Ադրբեջանական կողմը Հայաստանից բազմիցս պահանջել է տրամադրել ականների քարտեզներ՝ ինչպես 2020 թվականի պատերազմից առաջ, այնպես էլ դրանից հետո»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որ առաջիկա օրերին 8 նոր տեղեկամատյաններ կփոխանցվեն Ադրբեջանին։

Related posts

Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ

Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճատև զրույց են ունեցել. տեսանյութ