Բաց ձևաչափով հանդիպման հրավեր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ հետ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը բաց ձևաչափով հանդիպման է հրավիրում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։
Հանդիպման հրավերի մանրամասները ստորև․

<<Հանդիպման հրավեր

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հարգելի´ ներկայացուցիչներ, կարևորելով պետության կառավարման գործում քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը, հրավիրում եմ ոլորտի ներկայացուցիչներին բաց ձևաչափով հանդիպման: Որպես հանդիպման արդյունք` նախատեսվում է ձևավորել առաջարկություններ և հստակեցնել հետագա քայլեր՝ ուղղված քաղհասարակություն-կառավարություն արդյունավետ երկխոսությանը մարզային մակարդակում: Հարգանքով՝ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյան Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 9-ին՝ ժամը 11:00-ին, Շիրակի մարզպետարանի վարչական շենքում: Ձեր մասնակցությունը հաստատելու համար զանգահարել 093621822 հեռախոսահամարով մինչև փետրվարի 7-ը>>:

Related posts

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

«Յոթ աստիճան». տարիների փորձը՝ մեկ գրքում