Բացարձակ սուտ է. ՀՀ-ն ու Արցախը կտրականապես հերքում են Թերթերին հարվածելու մասին ապատեղեկատվությունը

Հայաստանն ու Արցախը կտրականապես հերքում են Ադրբեջանի Թերթեր քաղաքին հարվածներ հասցնելու վերաբերյալ ադրբեջանական ապատեղեկատվությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը նշեց, որ հակառակորդի այդ հայտարարությունը բացարձակ սուտ է:

«Դա բացարձակ սուտ է, և այս հաղորդագրությունից րոպեներ հետո հակառակորդը թիրախավորեց Ստեփանակերտը: Իրենց այս ապատեղեկատվությամբ ուղղակի հող են նախապատրաստել Ստեփանակերտին հերթական հարվածը հասցնելու համար»,- ասաց Շուշան Ստեփանյանը:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ևս հերքեց Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը:

«Միանշանակ ուզում եմ նշել, որ մենք դեռևս պահպանում ենք հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը: Եթե համապատասխան գնահատական չտրվի (Ադրբեջանի ԶՈՒ գործողություններին, խմբ.), ՊԲ-ն ստիպված է լինելու համարժեք հարվածներ հասցնել»,- նշեց Պողոսյանը:

Related posts

Արմեն Գևորգյանը մեղադրվում է շուրջ 5 մլրդ դրամի փողերի լվացման համար. նրա վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

Ուկրաինան հարվածել է Ղրիմի կամրջին՝ այս անգամ ջրի տակից

Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկին