Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք. ՇՎՏՄ

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ բենզինի և հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «Հայր և որդի Գալստյաններ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Արմավիրի մարզ, գ. Քարակերտ, 5 հարկերի փող., թիվ 3)։

ՇՎՏՄ-ից հայտնում են, որ ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է լցակայանի բենզինի և հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սահմանված ժամկետում վերացնել խախտումը։
Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։

Related posts

Հայաստանը ճանաչվել է Եվրոպայի առաջատար ժառանգության ուղղություն 2026. World Travel Awards

Առաջիկա օրերին կարգելվեն անօրինական բողոքի ցույցերը. Մակրոն

Երևանի հյուրանոցներից մեկում օտարերկրյա 30-ից ավելի քաղաքացիներ թրաֆիքինգի են ենթարկվել․ կա կալանավորված