Բացահայտվել է Գյումրիում կատարված խուլիգանությունը. երիտասարդը կալանավորվել է

Մարտի 6-ին «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում էր ստացվել, որ գլխի բազմաթիվ վնասվածքներով և ուղեղի ցնցումով տեղափոխվել է Գյումրու բնակիչ, 28-ամյա մի երիտասարդ:
Վնասվածքը ծանր էր, և հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին չհաջողվեց զրուցել երիտասարդի հետ: Սակայն հաջողվեց ճշտել, թե նա որտեղ էր ստացել վնասվածքները: Դեպքի վայրը Գյումրիի Թումանյան-Մուսայելյան փողոցների խաչմերուկն էր: Տեղում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով հայտնի դարձավ, որ մի խումբ անձինք, փայտերով ծեծկռտուք են արել:
Խուլիգանության և ծանր մարմնական վնասվածք հասցնելու հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում Կումայրիի քրեական հետախույզները շարունակելով միջոցառումները՝ պարզեցին, որ 28-ամյա երիտասարդին փայտով խփողը Գյումրու խճուղու 18-ամյա մի բնակիչ է: Նրան առաջադրվել է մեղադրանք, խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Դեպքից օրեր անց 18-ամյա երիտասարդը ներկայացավ Շիրակի մարզի քննչական վարչություն ու կալանավորվեց:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Առաջիկա ժամերին և օրերին սպասվում է ֆեյք լուրերի հրավառություն․ Արայիկ Հարությունյան

Միկա Բադալյանն ու նրա սեղանակիցները վիճաբանել են լրագրողի հետ, վերցրել հեռախոսը, քաշքշել․ հարուցվել է քրեական վարույթ