Բարձր ենք գնահատում ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներին Նիդերլանդների կողմից ցուցաբերվող քաղաքական աջակցությունը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների Թագավորության վարչապետ Ռոբ Յետտենին ազգային տոնի՝ Թագավորի օրվա առիթով: Ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ և Նիդերլանդների բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Թագավորի օրվա առիթով։

Գոհունակությամբ եմ արձանագրում վերջին շրջանում Հայաստան-Նիդերլանդներ համագործակցության աննախադեպ ակտիվությունը, ինչին մեծապես նպաստում է մեր բարեկամ երկրների միջև ստորագրված Ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը։

Բարձր ենք գնահատում Հայաստանում շարունակվող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև եվրոպական ինտեգրման հարցում Նիդերլանդների կողմից ցուցաբերվող քաղաքական աջակցությունը:

Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն, իսկ Նիդերլանդների բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն»։

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ