Բավրա գյուղի մոտակայքում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումներն զգացվել են Շիրակի և Լոռու մարզերի որոշ բնակավայրերում

Մայիսի 4-ին, տեղական ժամանակով ժամը 02:43-ին (Գրինվիչի ժամանակով մայիսի 3-ին, ժամը 22:43-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․2 մագնիտուդով երկրաշարժ:

 

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

 

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Աշոցք, Սիզավետ, Ղազանչի, Թավշուտ և Սարագյուղ, ինչպես նաև Լոռու մարզի Պաղաղբյուր և Մեծավան գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:

 

 

Related posts

Մինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլին

Կընդլայնվի ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի շահառուների շրջանակը

Արենի տեսակի խաղողի մթերում իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին աջակցություն կտրամադրվի