Բասկետբոլի Հայաստանի կանանց հավաքականը 14 տարվա մեջ առաջին անգամ հաղթանակ տարավ

Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում 2024 թվականի բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնության երրորդ տուրի շրջանակներում Հայաստանի կանանց հավաքականը 45-43 հաշվով հաղթեց Անդորրայի ընտրանուն։

Վերջին անգամ Հայաստանի կանանց հավաքականը միջազգային ասպարեզում ուրախացրել է իր երկրպագուներին 2010 թվականին, երբ մրցաշարն անցկացվում էր Երևանում, և թիմը գրավեց պատվավոր երկրորդ տեղը։

Հայաստանի մեծահասակների կանանց հավաքականն իր պատմության ընթացքում ընդամենը երեք անգամ է մասնակցել միջազգային մրցումների՝ 1998, 2004 և 2010 թվականներին։ 2010 թվականից հետո Հայաստանի կանանց հավաքականը դադարեց գոյություն ունենալ և վերադարձավ 2024 թվականին։

Related posts

Շիրակի մարզի ընտրական քարտեզը. որտեղ էին ամենաակտիվ և ամենապասիվ ընտրողները

Ավստրիան Հայաստանի կողքին է. կանցլերը՝ Փաշինյանին

50 միլիոն եվրո` Եվրամիությունից ՀՀ-ին