Բաշխվեցին Գյումրու ավագանու անդամների մանդատները

Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ամփոփված են. այսօր թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովը բաշխել է 5 քաղաքական ուժերին հասանելիք մանդատները:
33 ավագանու անդամների մանդատները ստացան քաղաքական ուժերի լիազոր ներկայացուցիչները: Նորընտիր ավագանու կազմում «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունն ունի 14 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 11, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը՝ 4 մանդատ, եւ 2-ական մանդատ ունեն Հայաստանի Հանրապետական եւ «Ապրելու երկիր» կուսակցությունները: Ո՞ր քաղաքական ուժերը կոալիցիա կկազմեն. նույնիսկ մանդատների բաշխումից հետո դեռ հայտնի չէ: «Բալասանյան դաշինքի» ներկայացուցիչը նշեց՝ ավարտվել են ներկուսակցական քննարկումները, այժմ կսկսեն քննարկումներ իրականացնել այլ ուժերի հետ՝ առաջ տանելով իրենց նախապայմանը:

Related posts

Լիբիայում կրակոցներ են հնչել․ սպանվել է նախագահական խորհրդի անվտանգության ծառայության ղեկավարը

Մահացել է Արմեն Հովհաննիսյանը

Անկախ Հայաստանի պատմության առաջին նորակառույց ջրամբարում արդեն սկսել են ջուր կուտակել. տեսանյութ