Բայրամովը մեկնել է ԱՄՆ՝ Միրզոյանի հետ բանակցությունների

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Նահանգներ։

Ինչպես հայտնում է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության մամուլի ծառայությունը, այցի շրջանակում նախատեսվում է երկկողմ հանդիպում անցկացնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։

Հաղորդագրությունում նշվում է, որ տեղի կունենա «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի» նախագծի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունների հաջորդ փուլը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն։ Վաշինգտոնում հունիսի 26-ից կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը:

Հիշեցնենք, որ երկու երկրի ԱԳ նախարարները մայիսի սկզբին Վաշինգտոնում մի քանի օր բանակցություններին էին վարել հայ-ադրբեջանական կարգավորման հարցի շուրջ:

Related posts

Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը տևել է մոտ մեկ ժամ, առանցքում՝ Ուկրաինայի հարցը

Ժողովրդի իշխանությունը բռնությամբ ու ահաբեկչությամբ խլել այլևս որևէ մեկը չի կարողանալու. Արթուր Հովհաննիսյան

Ընթանում է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը. Պեսկով