Բայրամովը Հայաստանին կոչ է արել աշխատել երկկողմ ձևաչափով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակում ունեցած ելույթում անդրադարձել է Հարավային Կովկասում զարգացումներին:

Նա երկկողմ ձևաչափով աշխատելու կոչ է արել Երևանին, հավելել՝ Բաքուն դեմ չէ նաև «անաչառ և չեզոք երրորդ կողմի միջնորդությանը»։

«Խաղաղության և բարիդրացիական հարաբերությունները չպետք է զոհաբերվեն աշխարհաքաղաքական անհեռատես շահարկումներին: Կենտրոնանալով ընդհանուր շահերի, վճռականության, փոխադարձ հարգանքի վրա՝ մենք կկարողանանք կառուցել ավելի բարգավաճ, կայուն Արևելյան գործընկերության տարածաշրջան»,- ընդգծել է Բայրամովը։

Related posts

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին

Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը