Բայդենն իր ելույթում ուկրաինացիներին շփոթել է իրանցիների հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, երեքշաբթի երեկոյան, ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի առջև ամենամյա ուղերձով, սխալմամբ ուկրաինացիներին իրանցիներ է անվանել, հայտնում է axios.com-ը։

«Պուտինը կարող է տանկերով շրջապատել Կիևը, բայց նա երբեք չի շահի իրանցի ժողովրդի սրտերն ու հոգիները», – ասել է նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Related posts

Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը՝ վերջին 65 տարվա ամենացածր ցուցանիշով

Այգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է. ԿԳՄՍՆ-ի պարզաբանումը

Արսեն Թորոսյանը Գյումրիում մասնակցել է «Սովորել, զարգանալ, գործել» ենթադրամաշնորհային ծրագրի ամփոփիչ միջոցառմանը