Բայդենը Կոնգրեսին կոչ է արել դիմադրել Պուտինին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «Երկրի վիճակին» նվիրված ելույթը սկսել է՝ ասելով, որ ժողովրդավարությունն ԱՄՆ-ում և նրա սահմաններից դուրս հարվածի տակ է: Քննադատելով Կոնգրեսին՝ Ուկրաինային պաշտպանության համար միջոցներ տրամադրելու անգործության համար՝ Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կանգ չի առնի, եթե հաղթի Ուկրաինայում։

Նախագահը նաև սուր քննադատության է ենթարկել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վերջին ելույթը, որտեղ նա Պուտինին խնդրել է ներխուժել ՆԱՏՕ-ի դաշնակից երկրներ՝ ասելով, որ նման պահվածքը «վրդովեցնող, վտանգավոր և անընդունելի է»: Բայդենը նաև շնորհավորել է Ֆինլանդիային և Շվեդիային՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու կապակցությամբ՝ ասելով, որ ՆԱՏՕ-ն «ուժեղ է, քան երբևէ»։ Նա Կոնգրեսին կոչ է արել դիմադրել Պուտինին՝ հայտարարելով՝ «պատմությունը հետևում է մեզ»։

ԱՄն նախագահը ելույթի ժամանակ հրամայել է ամերիկացի զինվորականներին հենակետ հիմնել Գազայի հատվածում, որպեսզի ավելի շատ մարդասիրական օգնություն հասնի անկլավ: Նա ասել է, որ Իսրայելը «հիմնարար պատասխանատվություն» է կրում անմեղ խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար՝ հավելելով, որ 2023 թվականի հոկտեմբերին Իսրայել-Համաս պատերազմի սկսվելուց ի վեր ավելի քան 30000 մարդ է զոհվել։ Բայդենը նշել է, որ այդ ծրագրի շրջանակում ամերիկյան զորքեր չեն ուղարկվի Գազա։ Նախագահը նաև վերահաստատել է իր հանձնառությունն Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության լուծմանը՝ երկու պետության սկզբունքով:

Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է նաև, որ Վաշինգտոնը Չինաստանի հետ հակամարտություն չի փնտրում և պատրաստ է հաղթել Չինաստանի հետ մրցակցությունը 21-րդ դարում։ «Մենք ցանկանում ենք մրցակցել Չինաստանի հետ, ոչ թե հակամարտել», – ասել է նա՝ Կոնգրեսում ամենամյա ելույթի ժամանակ: «Մենք լավագույն դիրքում ենք 21-րդ դարում մրցակցության մեջ հաղթելու Չինաստանին կամ ցանկացած այլ երկրի»,- շեշտել է ԱՄՆ նախագահը։

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան