Բայդենը Դոնեցկի և Լուգանսկի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին հրամանագիր է ստորագրել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել Դոնեցկի և Լուգանսկի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Փաստաթուղթը հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Նախագահ Պուտինի գործողությունները հակասում են Մինսկի համաձայնություններով Ռուսաստանի ստանձնած պարտավորություններին, հերքում են Ռուսաստանի հայտարարած հավատարմությունը դիվանագիտությանը և խաթարում են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- նշված է փաստաթղթում:

Հրամանագրով ԱՄՆ քաղաքացիներին արգելվում է նոր ներդրումներ կատարել Դոնեցկում և Լուգանսկում: Արգելվում է ծառայության կամ տեխնոլոգիայի ուղղակի կամ անուղղակի մուտք ԱՄՆ, ԱՄՆ-ից կամ ԱՄՆ քաղաքացու կողմից ցանկացած ապրանքի, ծառայության կամ տեխնոլոգիայի արտահանում, վերաարտահանում, վաճառք կամ մատակարարում Դոնեցկին և Լուգանսկին:

Փաստաթղթում նշվում է, որ այս պատժամիջոցները չեն հավակնում լինել ամբողջական, և ԱՄՆ-ը շարունակելու է դաշնակիցների և գործընկերների հետ համագործակցությունը՝ «արագ և կոշտ տնտեսական միջոցներ ձեռնարկելու» ուղղությամբ:

Related posts

ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ ընտրական հանցագործությունների դեմ օրենսդրական խստացումներ նախաձեռնելու առաջարկով

Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները