Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության դիմած 101 անձանցից 85-ը դուրս է գրվել

Ժամը 09։30-ի դրությամբ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան։ ՀՀ ԱՆ-ից հայտնում են, որ 85 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։

«Դաստակի վնասվածք ստացած բուժառուի առողջական վիճակը վիրահատությունից հետո գնահատվում է բավարար։ Մյուս 16 անձինք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ»,- տեղեկացնում են նախարարությունից։

Related posts

Վահրամաբերդի ճանապարհները կրկին անմխիթար վիճակում են․

Առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին ՊԵԿ-ից դիմել է փախուստի

Պայթյուն գազալցակայանում․ տեղի է ունեցել շինության մասնակի փլուզում