Բաղանիս-Ոսկեպար հատվածում ծառայությունը սկսել են իրականացնել ՀՀ սահմանապահ զորքերը․ վարչապետ

Ստեղծվել է ոչ միայն նախադեպ, այլև սահմանազատման բանաձև, որը պետք է գործի հետագա ամբողջ գործընթացի համար, և սա նշանակում է, որ և՛ Ադրբեջանի և՛ Հայաստանի համար սահմանազատման գործընթացը դառնում է մաքսիմալ կանխատեսելի։

Այս մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետը։

«Այնտեղ, որտեղ կողմերը կհամարեն, որ որոշակի կոմպրոմիսների անհրաժեշտություն կա, դա էլ մեր օրենսդրություններին, ընթացակարգերին համապատասխան ձևով կարող է քննարկվել։ Բայց այս փուլում կարևորը այն է, որ ձևավորվել է սկզբունք, դա գործելու է ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանագծի ամբողջ երկայնքով և մենք գնալու ենք ԽՍՀՄ փլուզման պահին իրավական ուժ ունեցած սահմանը վերարտադրելու ճանապարհով։ Այն հատվածում որտեղ որոշակի խնդիրներ կարող են ծագել Կառավարությունը դրանք հետևողականորեն կլուծի։ Այդ խնդիրները մեր խնդիրներն են, դրանք Կիրանցի ժողովրդի կամ մի քանի ընտանիքի խնդիրները չեն, դա իմ խնդիրն է, Կառավարության և մենք դրանք կլուծենք»,- ասաց վարչապետը։

Ըստ նրա համոզման՝ կայացվել է մի որոշում, որը անկյունաքարային է դեռևս 2019 թվականին Կառավարության հայտարարած ռազմավարական նպատակը իրագործելու ճանաապարհի համար, իսկ դա ՀՀ ինքնիշխան, անկախ պետության գոյության հարատևության համար պայմաններ ստեղծելն է, և այսօր այդ պայմաններից կարևորը ապահովված է այն ամսով, ինչի մասին հայտարարված է։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ վերահաստատեց՝ ադրբեջանական կողմը հակված է գործընթացը շարունակել սահմանազատման նույն ալգորիթմով, որը այս անգամ կիրառվել է։

Կառավարության ղեկավարն էլ հավելեց, որ արդեն մեկ շաբաթիվ ավելի է, ինչ Բաղանիս և Ոսկեպար հատվածներում ծառայությունը սկսել են իրականացնել ՀՀ սահմանապահ զորքերը․ «Այն պահից, երբ սյուները տեղադրվեցին, դրանց աշխատանքից հետո սահմանպահ զորքերը տեղակայվել են, ուսումնասիրում են տեղանքը, որ մշտական ծառայություն իրականացնեն»։

Related posts

ՀՀ ԱԳՆ շենքի դիմաց կատարված խուլիգանության դեպքի վարույթով ևս երկու անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 70 դեպք

Թմրամիջոցների շրջանառության և դրանից ստացված շուրջ 28 մլն դրամի փողերի լվացման հերթական դրվագն է բացահայտվել