Բախվել են Երևան-Գյումրի երթուղին սպասարկող միկրոավտոբուսը և մոտոցիկլետը․ կան տուժածներ

Հունիսի 3-ին՝ ժամը 12:39-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սառնաղբյուր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ինչպես տեղեկացնում են Փրկարար ծառայությունից՝ պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 92-րդ կմ-ին մոտոցիկլետը (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1975 թ.) բախվել է Երևան-Գյումրի երթուղին սպասարկող Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենային (վարորդ` Ն. Հ., ծնված 1990 թ.):
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մոտոցիկլետի վարորդը տեղափոխվել է Գյումրու ԲԿ:
Փրկարարները Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Լ. Կ.-ին (ծնված 1997 թ.) և Ա. Ս.-ին (ծնված 2003 թ.) մոտեցրել են շտապօգնության մեքենային,  հոսանքազրկել ավտոմեքենան և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
Տուժածները նույնպես հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ. բժիշկները Լ. Կ.-ի և Ա. Մ.-ի (ծնված 1975 թ.) առողջական վիճակը գնահատել են ծանր:

Related posts

Պետությունն այն փրկարարի կողքին է, որը հանուն այլ մարդու կյանք փրկելու կարևոր առաքելության շարունակում է վտանգի տակ դնել սեփական կյանքը․ ՆԳ նախարար

Քարացած ճարտարապետական երաժշտություն. դարերի առեղծվածը՝ ավելի շատ հարցերով

Մարդուն առևանգելու, սպանության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթով 2 անձ ձերբակալվել է, կատարվել են տասնյակից ավելի խուզարկություններ