Բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Հայրիկ Մուրադյան 42/2 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի պատճառները պարզելու ուղղությամբ:

Հավելենք, որ հիշյալ հրդեհը բռնկվել է 2022թ. օգոստոսի 7-ին, ինչի հետևանքով նույն օրը, «այրման արգասիքներից թունավորում» ախտորոշմամբ, «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել նշված բնակարանում բնակվող երեք անձ, ինչպես նաև՝  ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության երկու աշխատակից:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են այրված և սևացած հետքեր:

Նշանակվել է դատահրդեհատեխնիկական, դատահետքաբանական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին՝ մի շարք էական նշանակություն ունեցող հանգամանքներ՝ հրդեհի օջախը, առաջացման պատճառը, տարածման հանգամանքները, պարզելու նպատակով:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Նախնական պայմանավորվածություն կա ադրբեջանական կողմի հետ անհայտ կորածների համատեղ որոնողական աշխատանքների իրականացման շուրջ. ԱԱԾ տնօրեն

Քրեակատարողական ծառայողները հանձնուքում առկա վերնազգեստի վրա հայտնաբերել են թմրանյութի նմանվող հետքեր

Հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվի