Բագրատ Սրբազանն անդրադարձել է Կառավարության հայտարարությանը

Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի այն հայտարարությանը, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ իրենց շարժմանը։

Բագրատ Սրբազանը լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդադատնալով Կառավարության հերքմանն ասաց․ «Դե լավ, սուտ է, սուտ է։ Ես ասում եմ՝ կա, իրենք ասում են՝ չկա, չէ՞։ Ես ասում եմ՝ տարածքները մի հանձնեք, իրենք ասում են՝ հանձնում ենք, չէ՞։ Լավ, իրենք էլ թող ասեն՝ չկա։ Ի՞նչ խնդիր կա։ Լիքը բան կա դեռ ասելու, որ ասելու են՝ չկա, հիշեք»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ Կառավարությունից հայտնել էին․ «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը: Տխուր է արձանագրել այն փաստը, որ սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին»։

Ավելի վաղ Բագրատ Սրբազանը հայտարարել էր, որ ՔՊ բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ իրենց շարժմանը։

Related posts

Բոլորս Աստծո սիրելի զավակներն ենք, լինենք միասնական, քայլենք միասին․ Հռոմի նորընտիր պապի ուղերձը

Հռոմի նոր Պապ է ընտրվել Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստը

Վլադիմիր Պուտինը Կրեմլում դիմավորել է Նիկոլ Փաշինյանին