Բագրատի կոչից ու սադրանքից հետո ցուցարարները սկսեցին ոստիկաններին հարվածել քարերով․ Վահագն Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել

«Ինչպես և սպասվում էր Գարեգին Բ-ի և Քոչարյանի պլանը բախումն էր»,- ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը՝ կից տեսանյութեր հրապարակելով։

«Բագրատի կոչից և անմիջապես իր սադրանքից՝ ոստիկանների ուղղությամբ հարձակումից հետո ցուցարարները պատրաստված կերպով կոտրեցին Սիրահարների այգու ցանկապատը, սկսեցին ոստիկաններին հարվածել ինչպես ծանր ու մեծ, այնպես էլ տեսանյութում երևացող մանրացվող քարերով»,- գրել է նա։

Ահա այսպես պատրաստված, հրահանգավորված մանրացնում են քարերը և նետում ոստիկանների ուղղությամբ։

Ակնհայտ է, որ այս սադրանքը շատ մանրամասն պլանավորված էր, բոլորը գիտեին իրենց դերերը, գիտեին ինչով է պետք հարվածել ոստիկաններին, ինչպես կոտրել ցանկապատը։

Այս բռնարարների հավաքը ոչ մի կապ չունի խաղաղ ցույց հասկացողության հետ։

Опубликовано Vahagn Aleksanyan Среда, 12 июня 2024 г.

Related posts

Բարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները. Կամբոջայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին

Ակնկալել անթերի աշխատանք` հնարավոր չէ. Դավիթ Խուդաթյան

ԶԼՄ-ներում Ադրբեջանի ղեկավարության հասցեին uադրիչ հայտարարությունների համար ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնվել