Բագրատաշենի անցակետով 10 օրում ՀՀ է մուտք գործել 3500 բեռնատար,ինչը 94 %-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի դեկտեմբերի 18-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի անցակետով Հայաստան է մուտք գործել շուրջ 3500 բեռնատար տրանսպորտային միջոց, որն ավելի քան 94 %-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ 2021 թվականի դեկտեմբերի 18-ից 27-ը նշված անցակետով Հայաստան մուտք է գործել շուրջ 1800 բեռնատար տրանսպորտային միջոց։

Միաժամանակ, Գոգավան-Պրիվոլնոյեի անցակետով 2022 թվականի դեկտեմբերի 18-ից 27-ը Հայաստան մուտք է գործել շուրջ 1290 բեռնատար տրանսպորտային միջոց, որը շուրջ յոթ անգամ գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը (2021 թվականին՝ շուրջ 190)։

Մաքսային անցակետերը գործում են բնականոն ռեժիմով։ Մաքսային ոլորտում իրականացված բարեփոխումները թույլ են տալիս սահմանված ընթացակարգերով և հավուր պատշաճի իրականացնել տրանսպորտային միջոցների հոսքերի սպասարկումը։

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ