Բագրավանում հայտնաբերված հյուծված լուսանի ձագը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ

2025 թվականի նոյեմբերի 9-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին Էնդեմիկ և վտանգված կենդանիների պահպանման հիմնադրամի կողմից ստացվել է տեղեկատվություն Շիրակի մարզի Բագրավան գյուղի վարչական տարածքում հայտնաբերված լուսանի ձագի վերաբերյալ։

ԲԸՏՄ-ի փոխանցմամբ՝ տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզվել է, որ վայրի կենդանին հայտնաբերվել է Բագրավան գյուղի բնակիչների կողմից և գտնվում է հյուծված վիճակում։
Տեսչական մարմնի աշխատակիցները նույն օրը հյուծված լուսանի 5 ամսական ձագին տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի՝ անհրաժեշտ նախնական խնամք և վերականգնողական շրջան անցնելու համար։

Related posts

Գերմանիայում էլեկտրամոբիլների պահանջարկը մեկ տարվա ընթացքում աճել է 80%-ով

Ձյուն և բուք է սպասվում. մարզերի ու Երևանի ճանապարհներին կդիտվի մերկասառույց

Մաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներով