Աֆղանստանի նախագահը համաձայնել է հրաժարական տալ

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին համաձայնել է հրաժարական տալ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է աղբյուրը: Գործակալության զրուցակցի խոսքով ՝ Գանին որոշումը բացատրել է նրանով, որ «Քաբուլում ռազմական գործողություններն անհնար են»:

Տեղի լրատվամիջոցները պնդում են, որ նա լքել է հանրապետությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախագահական պալատում կայացած բանակցություններում «Թալիբանի» ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն ընդունի իշխանությունը Գանիից:

Չի բացառվում, որ այն զինյալներին, որոնք արդեն վերահսկում են բոլոր տարածաշրջաններն ու սահմանային անցումները, լիազորությունները կփոխանցի ազգային հաշտեցման բարձրագույն խորհրդի ղեկավար Աբդուլլա Աբդուլան կամ Հանրապետության նախկին ղեկավար Համիդ Քարզայը: Անցումային կառավարությունը գլխավորել է ներքին գործերի նախկին նախարար Ալի Ահմադ Ջիլալին։

Related posts

Ջերմաստիճանն էապես չի փոխվի. առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Հունիսի դրությամբ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգն ունի շուրջ 1,8 մլն շահառու, որից 762.404-ն օգտվել են այս կամ այն ծառայությունից

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ