Աֆղանական ընդդիմությունն անարդյունք է համարել Իրանում թալիբների հետ բանակցությունները

«Թալիբան» շարժմանը դիմակայող Ազգային դիմադրության ճակատն (ԱԴՃ) անարդյունք Է համարել Թեհրանում թալիբների հետ անցկացված բանակցությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԱԴՃ-ի պաշտոնական հայտարարության մեջ, որը տարածվել Է հունվարի 11-ին, ասվում Է, որ ճակատը «դրականորեն Է արձագանքել թալիբների եւ Իրանի Իսլամական Հանրապետության՝ երկրի խնդիրները փոխզիջման եւ բանակցությունների ճանապարհով լուծելու հաճախակի արվող կոչերին, եւ Մուհամեդ Իսմայիլ Խանի գլխավորությամբ պատվիրակությունը հանդիպում Է ունեցել թալիբների հետ»:

«ԱԴՃ-ն կենտրոնացել Է իր նպատակների, այդ թվում՝ ճշմարիտ եւ ներառական իսլամական կառավարության ձեւավորման վրա, որն աֆղան ժողովրդի կամարտահայտման արդյունք Է: Սոցիալական արդարությունը, քաղաքացիական իրավունքների համակարգը, կարծիքներ արտահայտելու ազատությունը, իրական իրավունքները եւ կանանց դերը, ինքնորոշման համար աֆղան ժողովրդի ընտրություններն ու իրավունքը եղել են այն նպատակների ու հարցերի թվում, որոնք հիշատակվել են ԱԴՃ-ի կողմից»,-ասվում Է հայտարարության մեջ:

«Թալիբների ներկայացուցիչները, չնայած հասարակության իրողություններին եւ աֆղան ժողովրդի պահանջներին, ընդգծել են ստատուս-քվոյի պահպանումը եւ եւս մեկ անգամ ապացուցել, որ չեն ցանկանում ընդունել քաղաքացիության սկզբունքներն ու արժեքները, իշխանության արդարացի բաժանումը բոլոր ռասաների ու խավերի միջեւ եւ ներառական կառավարության ձեւավորումը: Ուստի բանակցություններն ավարտվել են առաց որեւԷ ձեռքբերումների»,-հայտարարել են ԱԴՃ-ում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

Related posts

Lրատվամիջոցներից մեկին այսօր հարցազրույց տված անձը ՀՀ զինված ուժերին ծանոթ չէ. ՀՀ ՊՆ

Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության ժամկետ հաստատված չէ․ ԱԳՆ խոսնակ

iPhone-ն ու iPad-ը հնարավոր կլինի կառավարել աչքերով