Արևմտյան մաքսատուն-վարչության գործառույթները ժամանակավորապես իրականացվելու են «Արմենիա» օդանավակայանի «կարգո» բեռնային համալիրում

Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են` ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության («Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ «կարգո» բեռնային համալիր) տարածքում՝ մաքսային գործառնություններին զուգընթաց, իրականացվում են վերանորոգման աշխատանքներ։

Տարածքի սահմանափակ հնարավորություններով և շինարարական աշխատանքների տեխնոլոգիական առանձնահատկություններով պայմանավորված՝ մաքսային ծառայության անխափան սպասարկումն ապահովելու նպատակով այն ամբողջությամբ իրականացվում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության «կարգո» բեռնային համալիրի 2-րդ հարկում, բացառությամբ՝ մաքսային զննման գործառույթների։

ՊԵԿ-ը խնդրում է ընդունել ի գիտություն:

Related posts

Առավոտից խայտառակ կերպով խախտվում է ընտրության օրը քարոզչություն չանելու արգելքը․ Ալեքսանյան

Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն

ԿԸՀ-ն անդրադարձել է ՏԸՀ անդամի գրառմանը