Արևմտյան երկրներն Իսրայելի հետ վերաբերվում են որպես կամակոր երեխայի. Էրդողան

Արևմտյան երկրներն Իսրայելի հետ վերաբերվում են որպես կամակոր երեխայի, իսկ Գազայի հատվածում նրանց դիրքորոշումը վախկոտ է և անամոթ՝ հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ ելույթ ունենալով Էր Ռիադում մեկնարկած Արաբական պետությունների լիգայի և Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ համատեղ գագաթնաժողովի բացմանը:

«Գազայում մոտ 20 հազար մարդ է զոհվել, բայց ոչ ոք բառ անգամ չի արտասանել։ Դա ոչ միայն նրանց անկարողությունն է, այլև միաժամանակ վախն ու խղճի բացակայությունը»,- ասել է Ռեջեփ Էրդողանը։

Նա հանդես է եկել ԻՀԿ-ի հովանու ներքո Գազայի վերականգնման համար հիմնադրամ ստեղծելու նախաձեռնությամբ։

Անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հոկտեմբերի 27-ին բանաձևին՝ Էրդողանը հայտարարել է, որ քվեարկության արդյունքները ցույց են տվել, որ Իսրայելին աջակցող երկրները փոքրամասնություն են կազմում: Բանաձևին կողմ էր հանդես եկել 121 երկիր, դեմ՝ 14 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ը։ Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Արևմուտքն ականջալուր կլինի այդ քվեարկության արդյունքներին:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան