Արևմուտքը չի ցանկանում, որ իրականացվեն ՌԴ-ի օգնությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները. Լավրով

Արևմուտքը փորձում է խարխլել Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման պայմանավորվածությունները. այս մասին այսօր Մինսկում ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքներով մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Միացյալ Նահանգները և նրա արբանյակները փորձում են խարխլել Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման պայմանավորվածությունները: Նրանք չեն ցանկանում, որ իրականացվեն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի օգնությամբ»,- ասել է նա:

Լավրովի խոսքով՝ Արեւմուտքը նույնպես փորձում է ակտիվորեն ներթափանցել Կենտրոնական Ասիա։

«Նրանք ստեղծում են տարբեր ձևաչափեր, որոնք բացահայտ ուղղված են Ռուսաստանի Դաշնության դեմ։ Ռազմավարական առումով Արևմուտքի գիծը դատապարտված է ձախողման»,- հավելել է նա։

Related posts

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը