Արփի գյուղում` սարի վրա, այրվել է շարժական տնակ

Օգոստոսի 21-ին՝ ժամը 11:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղում` սարի վրա, այրվում է շարժական տնակ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցում գտնվող հողամասերից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։03-ին, մարվել՝ 16։35-ին: Այրվել են մոտ 500 քմ խոտածածկույթ, տնակի փայտե կառուցատարրերը (մոտ 30 քմ) և վնասվել՝ ազբեստից արտաքին երեսպատումը (մոտ 22 քմ)։

Related posts

Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը