Արցախ են մեկնել ՌԴ ՊՆ ականազերծման կենտրոնի ստորաբաժանումները

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է հակաականային միջազգային կենտրոնի ստորաբաժանումները սակրավորական աշխատանքների համար Ղարաբաղ ուղարկելու մասին:

«Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի Ան-124, Իլ-76 և Տու-154 ինքնաթիռները մերձմոսկովյան Չկալովի օդանավակայանից մասնագետներին, տեխնիկան և սպառազինությունը, ինչպես նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի շներին տեեղափոխել են Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողությունների գոտում խնդիրների իրականացման համար», – նշված է հաղորդագրության մեջ

Երևանի օդավակայաններ են տեղափոխվել ավելի քան 100 զինվորական, 13 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա՝ ներառյալ ականազերծման «Ուրան-6» ռոբոտատեխնիկական համալիրներ, զրահափոխադրիչներ և զրահամեքենաներ։

Նշվում է, որ անձնակազմն ու տեխնիկան երթ կկատարեն Երևան-Գորիս-Ստեփանակերտ երթուղով և նշանակման վայր հասնելով՝ կսկսեն ինժեներային հետախուզման, ականազործման և հակամարտության ժամանակ Ղարաբաղի առավել շատ տուժած շրջաններում պայթյունավտանգ իրերի ոչնչացման խնդիրների կատարումը։

Related posts

Երևանում, Կոտայքում և Գեղարքունիքում ապամոնտաժվել են բենզալցակայաններ և հեղուկ գազի պահեստարան. ՔՏՀԱՏՄ

Դատական նիստ՝ առանց հայցվոր ու պատասխանող կողմերի

Գազատար է վնասվել. Գյումրու մի շարք հասցեներում գազամատակարարումն ընդհատվել է