Արցախում նոր նախարարություն է ստեղծվում

Այսուհետև Արցախի Հանրապետության ոստիկանությանն ու արտակարգ իրավիճակների ծառայությունը կգործեն մեկ միասնական մարմնի կազմում։ Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր ԱՀ կառավարության կառուցվածքում փոփոխություն կատարելու մասին։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ արտակարգիրավիճակների պետական ծառայության մամուլի բաժինը:

«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «Արցախի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» հրամանագրում լրացում և փոփոխություններ կատարելու մասին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ հրամանագրի՝ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և ոստիկանությունը կներառվեն մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում:

Հիշեցնենք՝ օրեր առաջ համապատասխան օրենքների փաթեթն ընդունվել էր Արցախի խորհրդարանում։

 

Related posts

Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի. ԱԺ-ն կողմ քվեարկեց գլխավոր դատախազի միջնորդագրին

Վարչապետն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման մասնակիցներին

Դատապարտյալի համար բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր. ՔԿԾ