Արցախում իրանական անձնագրերով ադրբեջանցիների առկայության մասին լուրը իրականությանը չի համապատասխանում. ԱՀ ԱԱԾ

Արցախյան և հայաստանյան լրատվամիջոցներով լուրեր են տարածվել այն մասին, որ Արցախում իրականացվող շինարարական աշխատանքներին ներգրավվել են իրանական անձնագրերով անձինք, որոնք կարող են ադրբեջանցիներ լինել։ Արցախի ԱԱԾ-ն իրազեկում է՝ հիշյալ կասկածները իրականությանը չեն համապատասխանում։

«Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա օտարերկրյա քաղաքացիները ներգրավվել ու շարունակում են մասնակիցը լինել Արցախի Հանրապետությունում իրականացվող մասնագիտական և ոչ մասնագիտական տարբեր աշխատանքների, այդ թվում՝ շինարարական, ինչն անտրամաբանական է որպես արտասովոր երևույթ ներկայացնելը։

Հատկանշական է, որ նմանատիպ յուրաքանչյուր դեպքում ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը «Ազգային անվտանգության մարմինների մասին» ԱՀ օրենքով սահմանված գործառույթների շրջանակում և հայաստանյան գործընկերների հետ փոխգործակցության շրջանակում իրականացնում է անհրաժեշտ միջոցառումները՝ օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ»,- ասված է ԱՀ ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ:

Արցախում իրանական անձնագրերով ադրբեջանցիների առկայության մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Արցախյան և…

Опубликовано Արցախի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայություն Пятница, 17 сентября 2021 г.

Related posts

Ակնայում ական է պայթել․ վիրավորվել է տեղի բնակիչը

Արսեն Թորոսյանը՝ ԼՂ-ից տեղահանված անձանց զբաղվածության և բնակապահովման ծրագրերի մասին

Լրացուցիչ հրատապ աջակցություն՝ ԼՂ- ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների ծրագրի վերաբերյալ