Արցախում զոհված 4 զինծառայողի՝ Հայաստան տեղափոխելու հարցով բանակցություններ են ընթանում. Գեղամ Ստեփանյան

Երեկ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների՝ Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ հրետանային միջոցներից կրակ բացելու և ԱԹՍ-ներ կիրառելու հետևանքով Հայկական կողմի ունեցած 4 զոհի դիերի՝ Հայաստան տեղափոխելու հարցով բանակցություններ են ընթանում, դեռ տեղափոխումը կազմակերպել չի հաջողվել: Այդ մասին 1lurer.am-ին հայտնեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհված ՊԲ զինծառայողներն են՝
Արմո Աբգարյանը,
Սամվել Թորոսյանը,
Երվանդ Թադևոսյանը,
Գագիկ Բալայանը:

Related posts

Արթիկի Նոր Կյանք բնակավայրում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 533 ձայն

Շնորհակալ ենք, տղաներ. վարչապետը՝ Համլետ Մանուկյանին և Արթուր Դավթյանին

Կիրանցում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 88.89%-ը