Արցախում ավարտվում է Ստեփանակերտի հյուսիսային արվարձանների ականազերծումը

ՌԴ ՊՆ ականազերծման միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքները: Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն ավարտում են Ստեփանակերտի հյուսիսային արվարձանների ականազերծումը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:

Արցախում  ականազերծման գործողությունների ընթացքում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները մաքրել են 274 հա տեղանք, մոտ 105 կմ ճանապարհ, 451 բնակելի շենք: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 8700 պայթյունավտանգ առարկա:

Արցախի տարածքը պայթյունավտանգ առարկաներից մաքրելու և ականազերծելու ընթացքում ռուս խաղաղապահներն օգտագործում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը լեռնային տեղանքի և վատ եղանակի պայմաններում:

Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չպայթած զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում են հատուկ սարքավորված զինավարժարանում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել, ոչնչացվում է տեղում` անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների ապահովմամբ:

Related posts

Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Տիգրան Ավինյանի ուշադրության կենտրոնում է․ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ

Ինչպես է մարվել ՀԷՑ-ի ենթակայանի հրդեհը, ինչ վիճակում են ծխահարված փրկարարները․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

Միջազգային խոշոր բանկերում ունեցած պարտքի դիմաց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրված են մինչ օրս․ Պետրոսյան