Արցախի փողոցի 4-րդ կարգի վթարայնության շենքերում ապրող 57 ընտանիք վերաբնակեցվել է

Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10-րդ հանրակացարանային, 10/1 և մարզադահլիճի 4-րդ կարգի վթարայնության շենքերում ապրող 57 ընտանիք վերաբնակեցվել է՝ բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու և առկա բնակարանային ֆոնդից բնակարաններ տրամադրելու միջոցով: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Նշված շենքերում մնացել է 5 ընտանիք, որոնք չեն համաձայնել օրենքի համապատասխան պահանջներին և ներկայացրել են ոչ իրատեսական պահանջներ: Բազմաթիվ քննարկումներից հետո վերջիններիս տվյալները ներկայացվել են «Երևանի կառուցապատման ներդրումային» ԾԻԳ՝ նշված տարածքը որպես իրացման գոտի ճանաչելու նպատակով:

Related posts

Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը

Կասեցում Ջրվեժի աղբավայրում. տնօրենը տուգանվել է 5.4 մլն դրամով․ ԲԸՏՄ

Հորդորում եմ քաղաքական մեծամասնությանը և փոքրամասնությանը միավորել ուժերը և այլընտրանքային լուծումներ գտնել. ՀՀ ՄԻՊ-ը՝ ՔԿՀ-ների պայմանների մասին