Արցախի նախագահն ընդունել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովին

Այսօր ընդունել եմ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» (Единая Россия) խմբակցության անդամ Վիտալի Միլոնովին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Քննարկել ենք ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Երկուստեք ընդգծել ենք տարածաշրջանի կայունությունը խաթարող գործողությունների և արտաքին ու ահաբեկչական ուժերի ընդգրկման անթույլատրելիությունը: Ծավալված առանձնազրույցում ես իմ շնորհակալությունն եմ հայտնել պարոն Միլոնովին այցի և ցուցաբերած հետաքրքրության համար, ինչպես նաև ընդգծել եմ Ռուսաստանի Դաշնության ունեցած կարևոր դերակատարությունը՝ հակամարտության կարգավորման և երկարատև խաղաղության հաստատման գործում»,- գրել է նա։

Related posts

Վանաձորում սպանության փորձի գործով 8 անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

Հայաստանում մեկնարկում է ԵՄ նոր առաքելությունը

Եվրոպայում շոգից մահացել է ավելի քան 10000 մարդ. հետազոտություն