Արցախի Մարտունու և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում հայտնաբերվել և տարհանվել է ևս 6 զինծառայողի աճյուն. ԱԻՊԾ

ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր Մարտունու շրջանի հարավ-արևելյան թևում և Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս 6 աճյուն. երեքը Վարանդայի շրջանի դիրքային հատվածներից, մյուս երեքը՝ Մարտունու շրջանի «Ուլյանասար» կոչվող տեղամասից: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Նախնական տվյալներով բոլորը զինծառայողներ են: Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Զինադադարից հետո առ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1496 աճյուն:

Որոնումները կշարունակվեն վաղը: Ուղղությունների մասին կտեղեկացնենք առավոտյան:

Related posts

Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր լողացող հողմային տուրբինը

Թրամփը Պարսից ծոցի երկրներին մասշտաբային ներդրումներ է խոստացել

ՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը