Արցախի Մարտունու շրջանի խողովակաշարի փոխարինումից հետո ավելի քան 4000 բնակիչ կապահովվի խմելու ջրով

Արցախի Մարտունու շրջանի խողովակաշարի փոխարինումից հետո ավելի քան 4000 բնակիչ կապահովվի խմելու ջրով:  Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Ռուսական խաղաղապահ զինծառայողները կատարում են հրադադարի ռեժիմի վերահսկման և Արցախում կողմերի շփման գծի մերձակայքում բնակավայրերի ենթակառուցվածքի վերականգնողական աշխատանքների անվտանգության ապահովման խնդիրները: Մարտունու շրջանում ռուս խաղաղապահների անվտանգության ապահովման նպատակով իրականացվում են վերականգնողական աշխատանքներ՝ մի քանի բնակավայրի ջրով ապահովելու համար ջրատար մայրուղի կառուցելու նպատակով»,- նշում են ՌԴ ՊՆ-ից:

Անմիջապես վերականգնողական աշխատանքների վայրում ռուս սակրավորները զննում են իրականացրել հարակից տարածքում և պայթյունավտանգ իրերի որոնում, որից հետո թույլատրել են ինժեներական տեխնիկայի աշխատանքը:

Related posts

Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել են լեռնահետախուզական և հանքարդյունաբերական աշխատանքներ

Կանխվել է սպանություն․ կասկածվողը տնային կալանքի տակ գտնվող քրեական հեղինակություն է

ԱԲ գործիքների կիրառումն արդեն փոխում է վարչարարության մոտեցումները. ՊԵԿ նախագահը՝ պանելային քննարկմանը