«Արցախի հերոս» բարձրագույն կոչում եմ շնորհել ԱՀ պաշտպանության բանակի 5 զինծառայողների. ԱՀ նախագահ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում՝ «Հարգելի՛ հայրենակիցներ
Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար ԱՀ պաշտպանության բանակի զինծառայողներ Դավիթ Վանիկի Ղազարյանին (հետմահու), Էդգար Էդվարդի Մարկոսյանին, Յուրա Հայկարամի Ալավերդյանին, Դավիթ Լյովայի Գրիգորյանին, Սերգեյ Սլավի Շաքարյանին շնորհել եմ «Արցախի հերոս» բարձրագույն կոչում՝ հանձնելով «Ոսկե արծիվ» շքանշան:
Այդ առիթով այսօր կրկին այցելել եմ Պաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոն և հատուկ արարողակարգով հանձնել պարգևները:
Փա ՛ ռք հայոց բանակին:
Խոնարհվումս մեր հայրենիքի պաշտպանության համար բոլոր նահատակվածների սուրբ հիշատակին:»

Related posts

Արթիկի ոստիկանները ջրատարում հայտնաբերել են զենք-զինամթերք

Փաշինյանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների յուրացման շահարկումների մասին

ՀՀ կառավարության նիստ. ՈՒՂԻՂ