Արցախի իշխանությունը, Ադրբեջանի հետ երկխոսության պատրաստ լինելով հանդերձ, ունի կարմիր գծեր, որոնք չի խախտելու. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ մասնակցել է Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստին, որում հայտարարություն է ընդունվել Արցախի Հանրապետության ժողովրդին սպառնացող հումանիտար աղետը կանխելու մասին:
«Ներկայացրել եմ ԱՀ շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը՝ շեշտելով, որ Արցախի Հանրապետության իշխանությունը, Ադրբեջանի հետ երկխոսության պատրաստ լինելով հանդերձ, ունի կարմիր գծեր, որոնք չի խախտելու:
Խորհրդարանի բարձրագույն ամբիոնից այսօր կոչով դիմել եմ համայն հայությանը և միջազգային հանրությանը՝ ժամ առաջ արձագանքելու Ադրբեջանի՝ պետական մակարդակով կազմակերպված ահաբեկչական գործողություններին, որոնք կեղծ պատրվակների տակ իրականում ուղղված են Արցախը հայաթափելուն և հումանիտար մեծ աղետ ստեղծելուն։
Մեր ժողովուրդն անկոտրում է իր սեփական հայրենիքում ազատորեն ապրելու պայքարում»,- գրել է Հարությունյանը:

Related posts

Թրամփը ցանկանում է հանդիպել Պուտինի և Սի Ծինփինի հետ՝ քննարկելու միջուկային զենքի հարցը. Ռուբիո

Վարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը

Գևորգ Պապոյանը Ժնևում ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղություններն ու ներդրումային առաջնահերթությունները