Արցախի անունից դրամահավաք կազմակերպելու իրավասությամբ օժտված են ԱՀ ֆինանսների նախարարությունը և Հայաստան համահայկական հիմնադրամը, մյուս դեպքերում փոխանցումներ չկատարել

Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը ստանում է ահազանգեր, որ տարբեր անհատներ և կազմակերպություններ դրամահավաք են կազմակերպում՝ Արցախին օգնության նպատակով: Նախարարությունից հայտնում են.

«Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ Արցախի Հանրապետության անունից նման իրավասությամբ օժտված են բացառապես ԱՀ ֆինանսների նախարարությունը և Հայաստան համահայկական հիմնադրամը: Արցախին օգնելու ցանկացողները պետք է առաջնորդվեն բացառապես ԱՀ ֆինանսների նախարարության և ՀՀ հաղորդագրություններով և տրամադրած հաշվեհամարներով: Մյուս բոլոր դեպքերում հորդորում ենք դրամական փոխանցումներ չկատարել»:

Ի դեպ՝ Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 30-ին հավաքագրվել է ավելի քան 250 մլն դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար:

Related posts

Ղարաբաղից տեղահանված որոշ ընտանիքներ 10 տարի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ամսական 40 հազար դրամ աջակցություն կստանան

Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Պապիկյան

Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է պետական միջամտությամբ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման ընթացքում ունեցած 5 ձեռքբերում