Արցախի անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունը գերիների հարցով նամակ է հղել ՌԴ նախագահին

Արցախի Հանրապետության «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունը» Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձին աջակցելու խնդրանքով նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։

«Հարգարժա՛ն Վլադիմիր Վլադիմիրի,

Ընդունեք մեր խորին երախտագիտությունն ու անկեղծ խոնարհումը Ձեր միջնորդական ջանքերի համար, որոնց շնորհիվ դադարեցվել է պատերազմը Լեռնային Ղարաբաղում, և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմն ապահովում է մեր ժողովրդի անվտանգությունը։

Մենք հավատացել ենք, հույս ենք փայփայել և վստահ էինք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի 8-րդ կետը Ձեր բարձր հովանու ներքո անպայման ի կատար է ածվելու։ Սակայն, ցավոք սրտի, մինչև այսօր մեր հարազատները գտնվում են գերության մեջ, և հայտնի չէ, թե ինչ վիճակում։

Շատ ենք խնդրում ու հույս ունենք, որ այս հարցի լուծումը Դուք կվերցնեք Ձեր անմիջական վերահսկողության տակ և կապահովեք մեր հարազատների պաշտպանությունն ու շուտափույթ վերադարձը տուն»։

Նամակը ստորագրել են միության նախագահ Վերա Գրիգորյանը և կառույցի մի խումբ անդամներ:

Related posts

Գարեգին Բ-ի և Հայաստանի նախկին հանցավոր ղեկավարների միասնական շահն այն է, որ հայ ժողովուրդը լինի իրավազուրկ հպատակ. Կոնջորյան

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը

Հրապարակվել է ՊԾ կարգախմբի մասնակցությամբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը