Արցախից հեռացան նաև ոստիկաններն ու փրկարարները

Այս գիշեր Արցախից հեռացել են նաև ոստիկաններն ու փրկարարները։

«Որոնողական աշխատանքները վերջին օրերին որևէ արդյունք չէին տալիս, և դրանք դադարեցվել են», – Ազատությանը տեղեկացրեց Արցախի ՆԳՆ խոսնակ Հունան Թադևոսյանը։

Բենզինի պահեստի պայթյունի վայրում գտնված մասունքները տեղափոխվել են Երևան՝ գենետիկ փորձաքննության համար։

Թե՛ պայթյունի և թե՛ մարտական գործողությունների հետևանքով անհետ կորածներ կան, սակայն հստակ թիվ առայժմ չի հրապարակվել։

Հունան Թադևոսյանի փոխանցմամբ՝ Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը Ստեփանակերտում է։ Փրկարարները Հայաստան են տեղափոխել նաև ծառայության տեխնիկան, հրշեջ մեքենաները։

Related posts

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին

Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը