«Արցախգազ» ՓԲԸ-ն սկսել է վերականգնել բոլոր բաժանորդների գազամատակարարումը

«Արցախգազ» ՓԲԸ-ից հայտնում են, որ հուլիսի 8-ի երեկոյան Հայաստանից Արցախ գազամատակարարման վերականգնման արդյունքում կուտակված գազը սկզբում մատակարարվել է միայն ավտոգազալցակայաններին՝ խուսափելու համար լրացուցիչ անվտանգային ռիսկեր առաջացնելուց:
«Այժմ «Արցախգազ» ՓԲԸ աշխատակիցները կատարում են լրացուցիչ տեխնիկական աշխատանքներ՝ բոլոր բաժանորդներին գազի մատակարարման համար համակարգը նախապատրաստելու նպատակով:
Այդ առումով հորդորում ենք բոլոր բաժանորդներին նախազգուշական միջոցներ ձեռնարկել տեղերում, համոզվել, որ գազօգտագործման կետերը անվտանգ են, հեղուկ գազի բալոնները որևէ կերպ միացված չեն գազամատակարարման համակարգին և մնացած բոլոր պայմաններն ապահովված են գազօգտագործման համար:
Նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ՝ «Արցախգազ» ՓԲԸ-ն այսօր սկսել է աստիճանաբար վերականգնել բոլոր բաժանորդների գազամատակարարումը: Մեր հայրենակիցներին խնդրում ենք զգոնությամբ ու համբերությամբ զինվել՝ խուսափելու որևէ դժբախտ պատահարից»,- նշված է հաղորդագրության մեջ:

Related posts

Զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ Մասիսի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

Նոր Հաճըն համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգում գտնվող 526 քմ մակերեսով հողամասը. Փաշինյան