Արտոնյալներ չեն լինելու. Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում կրքերը չեն հանդարտվում

Գյումրու Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում վերջին օրերին աղմուկ հանած դեպքը դեռեւս հանգուցալուցում չի ստանում: Բանն այն է, որ պատկերասրահի աշխատակիցներից մեկը, ըստ մյուս աշխատակիցների, մշտական կոնֆլիկտներ է ունեցել վերջիններիս հետ:
Կենցաղային ու աշխատանքային բնույթի մի շարք վիճաբանությունները հարթելու նպատակով հարցին խառնվել են նաեւ նշված աշխատակցուհու ծնողները, խնդիրը կարգավորում չի ստացել, իսկ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը պատրաստվում է հրաժարվել պաշտոնից: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Վարդպարոնյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել. վերջինս պաշտոնը ստանձնել է 2019 թվականից, բայց այս պայմաններում աշխատել չի պատրաստվում, իսկ աշխատակազմը պահանջում է, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը շարունակի աշխատել:

Related posts

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության ամփոփման նպատակով

Միջադեպ՝ Հունաստանի երկնքում. տղամարդը կիսով չափ դուրս է եկել թռչող ինքնաթիռի պատուհանից

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը