Արտգործնախարար Միրզոյանը մեկնել է Բահրեյն. ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը X-ի իր էջում տեղեկացրել է, որ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մեկնել է Բահրեյն:

«Նոյեմբերի 18-19-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում է Բահրեյնում:

Այցի ընթացքում նախարար Միրզոյանը երկկողմ հանդիպումներ կանցկացնի մի շարք գործընկերների հետ»,- նշել է Բադալյանը։

Related posts

Վարչապետը ծանոթացել է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման ավարտված աշխատանքներին

Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ շարունակվում են հանդիպում-քննարկումները սերժանտների և բանակային դիրքերի ավագների հետ

Գլենդեյլում փոստային գողությունների և խարդախության մեղադրանքով 5 հայ է ձերբակալվել