Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի մոտակայքում 50 ավտոմեքենաներ են բախվել(Մանրամասներ)

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 29-ին՝ ժամը 8-ի սահմաններում,  Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել շղթայական ավտովթար, որի հետևանքով զոհ և տուժածներ կան։

Ըստ փրկարար ծառայության տրամադրած թարմացված տեղեկատվության՝ նշված հատվածում բախվել են մոտ 50 ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վնասվել է մոտակայքով անցնող գազատար խողովակը, եղել է արտահոսք։

Տուժածներ Ն. Ս.-ն (ծնված 2004 թ․), Վ. Ս.-ն (ծնված 2004 թ․), Ս. Զ.-ն (ծնված 2006 թ․), Ա. Մ.-ն (ծնված 1994 թ․) և Ն. Ե.-ն (ծնված 2006 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են մոտ 20 ավտոմեքենա, փակել գազի բալոնների փականները, իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

Գազի վթարային ծառայության աշխատակիցների կողմից արտահոսքը դադարեցվել է:

Related posts

Ես ուրախ եմ շարունակել աշխատել Ձեզ հետ. Մակրոնը՝ Փաշինյանին

«Բարգավաճ Հայաստանը» չի հաղթահարել ընտրական շեմը

2025-ի արդյունքներով ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 միլիարդ 500 միլիոն դրամ. վարչապետ