Արտահերթ ընտրությունների օրը Անիում

Թիվ 33 եւ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ամփոփել են մարտի 26-ին Շիրակի մարզի Անի եւ Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում կայացած ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ 61 ընտրատեղամասերից ստացված պատկերը հետեւյալն է։ Շիրակի մարզի Անի համայնք՝ «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինք- 3 134 քվե, «Հայկական երազանք» կուսակցություն- 795 քվե, «Իմ հզոր համայնք» կուսակցություն-744 քվե , «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-5180 քվե, այսինքն՝ ՔՊ առաջատարն է։ Անի համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 62.01%-ը կամ 15918 անձանցից 9870-ը։ Երեկ ընտրության եկած քաղաքացիներից շատերը 4 ուժերին էլ ճանաչում էին: Ըստ իրենց՝ անկախ նրանից, թե որը կհաղթի պետք է պարտավորություն ստանձնի համայնքի շենացման գործում։ Նշենք նաեւ, որ ընտրության եկածներից ոմանք էլ հույսը կորցրած են եկել ընտրության, կասկածում են, որ համայնքում դրական փոփոխություն կլինի։

Related posts

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին

Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը